29.03.2024
Պակիստանի ՊՆ. Մենք աջակցում ենք Ադրբեջանին ղարաբաղյան հարցում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քաղաքացիներին ԵՄ երկրներում չփնտրել ապաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իրենց քաղաքացիները հնարավորություն չունեն ապաստան ստանալ Եվրամիության երկրներում։ Նա նաև կոչ է արել նրանց այդ նպատակով անտեղի գումար չվատնել։


Վրաստանի քաղաքացիները կարող է ԵՄ երկրներ գնալ առանց վիզայի, բայց ավելի վաղ եվրոպական մի քանի երկրներ անհանգստություն էին հայտնել Վրաստանից ժամանած ապաստան հայցողների մեծ քանակի պատճառով:


«Առանց վիզայի ռեժիմը Եվրամիության հետ շատ մեծ նվաճում է, որը պահանջում են հատուկ ուշադրություն և խնամք»,- ասել է նա։


Նախարարի խոսքով, որոշ եվրոպական երկրներում ապաստան հայցողների թվաքանակի դինամիկ աճ է նկատվում: Արտգործնախարարը հավելել է, որ այժմ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դադարեցման ռիսկ չկա:


 

Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Կոմերսանտ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար