28.03.2024
Երեւանի կենտրոնում իրավիճակը լարված է․ ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Արցախը ես եմ». ԲՀԿ-ականների յուրատիպ ակցիան ԱԺ-ում

Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացան յուրատիպ՝ նիստերի դահլիճ Արցախի Հանրապետության դրոշները ձեռքերին մտնելով: 


Նախքան նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այդպիսով իրենք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել Արցախին ու Արցախի ժողովրդին:



«Անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանությունը մենք պետք է կարողանանք ընդհանուր որոշում ընդունել, քանի որ այդ հարցը կլուծի ամբողջ ժողովրդի ճակատագիրը», - հայտարարեց Ծառուկյանը:


Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենց այս ակցիան կրում է «Արցախը ես եմ, մեզանից յուրաքանչյուրը» խորհուրդը:


 

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար