29.03.2024
Պեսկովն ԱՄՆ-ի քայլերի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ռեկետ է անվանել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երեւանը տարածաշրջանում առաջին տեղում է․ հրապարակվել է աշխարհի լավագույն քաղաքների ցանկը

Ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքների շարքում Վիեննան տասներորդ անգամ անընդմեջ առաջին տեղն է գրավել, երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Ցյուրիխը եւ Վանկուվերը։


Համաձայն Mercer միջազգային քոնսալթինգային ընկերության վարկանիշի, Երեւանը 170-րդն է ընդհանուր երկրների շարքում, սակայն առաջինը՝ Հրավային Կովկասում։ Նշվում է, որ տարածաշրջանային երկրների մայրաքաղաքներից Բաքուն 195-րդն է, Թբիլիսին՝ 187-րդը, Թեհրանը՝ 199-րդը, Ստամբուլը՝ 130-րդը։ Հատկանշական է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակ չի մտել։


Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ապրելու որակը, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական պայմանները, տրանսպորտի, ուտելիքի, կենցաղային ապրանքների եւ զվարճությունների որակը, կլիման, սոցիալ-մշակութային միջավայրը, կրթության ու բժշկության մակարդակը։


Mercer-ի համաշխարհային վարկանիշում առաջին տեղը 2019 թվականին գրավել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ցյուրիխը եւ Վանկուվերը։ Կյանքի համար առավել բարենպաստ քաղաքների տասնյակում են Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնեւը եւ Բազելը։


Մոսկվան 167-րդն է, Սանկտ Պետերբուրգը՝ 174-րդը, Կիեւը՝ 173-րդը, իսկ Մինսկը՝ 188-րդը։ Կյանքի համար ամենաանբարենպաստ քաղաքը ցուցակում Բաղդադն է. այն գտնվում է վերջին՝ 231-րդ հորիզոնականում։


 

Չինաստանը պատրաստ է օգնել Վենեսուելային
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար