29.03.2024
Բլումբերգը հրաժարվել է 2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ը ոչ թե դադարեցրել, այլ խզել է միջուկային համաձայնագիրը. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ թե դադարեցնում է մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին, այլ խզում է այն: Այդ մասին նա ասել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում:


ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ դա խաթարել է միջազգային անվտանգության ռեժիմը:


«Հենց դա էլ արեցին ամերիկացիները, որոնք հորինված պատճառով` ռուսական կողմի տեսանկյունից, ուղղակի ասացին, որ դադարեցնում են, սակայն իրականում, բոլորը հասկանում են դա, խզեցին համաձայնագիրը, որը միջազգային անվտանգությունն ու ռազմավարական կայունությունն ապահովող փաստաթղթերից էր»,- ասել է Մեդվեդևը:


 

NYT. Հնարավոր է՝ Թրամփն ընտրություններին մասնակցի քրեական հետապնդման վախի պատճառով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար