28.03.2024
Բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։


Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ռեստարտ նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակվել է անցած գիշեր «Ադեկվադ» խմբի անդամ Նարեկ Մալյանին «աղբարկղի մեջ նետելու» չհաջողված փորձի տեսանյութը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։


 

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալների հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար