28.03.2024
Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գազի ներմուծումն ավելացրել է, կորուստները՝ կտրուկ կրճատվել․ 2018 թ-ի տվյալները

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հրապարակած 2018թ-ի տարեկան հաշվետվության, 2018թ-ին 2017թ-ի համեմատ ներկրվել է շուրջ 4 տոկոսով ավելի գազ, ընդ որում Իրանից ներմուծումը աճել է 37 տոկոսով, որի արդյունքում մեծացել է Իրանի տեսակարար կշիռը ընդհանուր ծավալում (2018թ՝ 21%, 2017թ՝ 16%-ի փոխարեն):


Ինչպես իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի անդամ, պատգամավոր Արտակ Մանուկյանի, ըստ հաշվետվության, նվազել են գազի տեխնոլոգիական կորուստները՝ մի ուղղություն, որտեղ կրճատման հնարավորությունների առկայության մասին բազմիցս խոսվել է (նաև իմ կողմից)։


«2018թ գազի ծավալների մեծացման ֆոնին տեխնոլոգիական կորուստները կազմել են 96․1 մլն խ/մ, 2017թ-ի՝ 107․8-ի փոխարեն։


2018թ փոխադրման համակարգում 23 տոկոսով նվազել են անհայտ/այլ սպառողները, որոնք, եթե 2017թ սպառում էին 256 մլն խ/մ, ապա 2018թ սպառում են միայն 197․5 մլն խ/մ։ Ի դեպ այլ սպառողների ծավալը նվազել է նաև բաշխման համակարգում՝ շուրջ 3․3 տոկոսով։



Նվազել են նաև գազի կորուստները բաշխման համակարգում, եթե 2017թ դրանք կազմում էին 39․5 մլն խ/մ, ապա ծավալների ավելացման ֆոնին այստեղ ևս կրճատվել է գազի կորուստը (2018թ՝ 27.5 մլն խ/մ)։


Ի լրումն, եթե նախկինում հիմնական բեռը կրում էր բնակչությունը, ապա Ատոմակայանի ավելի երկար կանգառով պայմանավորված և արդյունքում նաև ՋԷԿ-ի կողմից ավելի շատ գազի սպառման հետևանքով փոփոխվել է կառուցվածքը և 2018թ էներգետիկ համակարգն է եղել հիմնական սպառողը, ինչը նշանակում է միջին կշռված սակագնի որոշակի նվազում և ըստ այդմ Գազպրոմի մարժայի որոշակի նվազում։


2018թ ԱԳԼՃԿ-ում սպառման շուրջ 15 տոկոսանոց աճը բերել է նրան, որ բնակչության և ԱԳԼՃԿ ծավալները դարձել են համադրելի։


Ամփոփելով նշենք, որ այն ուղղություններով, որոնց մասին պարբերաբար խոսվել է 2018թ-ին գազի համակարգում նկատվել է ցուցանիշների բարելավում։


Հ․Գ․ Ես արձանագրեցի փաստերը, ու գիտեմ, որ հեսա մեկը կգրի, որ մեկ է բան չի փոխվել, քանի որ գազի սակագինը մնացել է անփոփոխ ու իր հաշվարկներով կարելի է գազի սակագինը նվազեցնել 30 կամ վատագույնը 20 տոկոսով», - ասված է նրա գրառման մեջ։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար