29.03.2024
ՀՀ-ն հետևողական ջանքեր է գործադրելու Կարեն Ղազարյանի ազատ արձակման ուղղությամբ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պաշտպանության փոխնախարարը ՌԴ-ում ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր է ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը Մոսկվայում ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


«ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին»,–ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ քննարկել էր հետագա համագործակցության ուղենիշները։

Հրազդանի նախկին քաղաքապետը վերականգնել է պետությանը պատճառված վնասը․ նա ազատ է արձակվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար