28.03.2024
Նաիրի Պետրոսյանը հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ նախկին արտգործնախարարը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին հայտնում է armtimes.com–ը։


Ըստ պարբերականի` նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:


Armtimes–ը փորձել է տեղեկությունը ճշտել նաև ՀՔԾ-ից, բայց պատասխանել են. «Չենք մեկնաբանում»:


Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը շատ փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ինչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները: Ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բաղրամյան 26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաև Վարդան Օսկանյանը:


Ավելի վաղ «Մարտի 1-ի» գործի շրջանակում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:


 


 

Իրանական գազի ծավալը բարձրացնելու համար գործող գազամուղը միանգամայն բավարար է․ նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար