29.03.2024
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նաիրի Պետրոսյանը հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնից

Նաիրի Պետրոսյանը հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնից եւ ցանկանում է վերադառնալ դիվանագիտական ծառայության։


«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև:


Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը:


Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:


Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:


ՀՀ երրորդ Նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում, Մերի ջան», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:



 

ՀՀ նախկին արտգործնախարարը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար