19.04.2024
ՀՀ կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի ՆԱՏՕ-ի շաբաթը Երևանում. Ասրյան
prev Նախորդ նորություն

Հայ հասարակությունը դրական է վերաբերվում ՀՀ-ում ռուսական ռազմաբազային. հարցում

Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ ավանդական ռազմաքաղաքական դաշինքը և, մասնավորապես, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը հայկական հասարակական-քաղաքական եւ տեղեկատվական դաշտում դարձել են առանձին հասարակական գործիչների եւ ԶԼՄ-ների մշտական քննադատության օբյեկտներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, ռուսական ռազմաբազայի զինվորականների մասնակցությամբ յուրաքանչյուր միջադեպ անմիջապես ակտիվորեն քաղաքականացվում է եւ վերածվում լրատվամիջոցներում հակառուսական հիսթերիայի բարձրացման հերթական առիթի:

«Մենք բոլորս ցավով հիշում ենք Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը, երբ այդ դաժան սպանությունը առիթ տվեց Գյումրիում Ռուսաստանի դեմ պիկետների կազմակերպման համար՝ Լեւոն Բարսեղյանի, Ավետիք Իշխանյանի, Արթուր Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի եւ ուրիշների կողմից, որոնք ֆինանսավորում են Սորոսի հիմնադրամից: Անցած տարեվերջին Ջուլիետա Ղուկասյանի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ ևս վերոհիշյալ գործիչների մի մասը ագրեսիվ կերպով հակառուսական կրքեր բորբոքեցին՝ այս անգամ պահանջելով, որպեսզի բազա դուրսբերվի Գյումրիից: Սա այն նույն մարդիկ են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության օրը պիկետ էին անցկացնում ու մի քանի տարի շարունակ կազմակերպում տարբեր ակցիաներ Երեւանում ՌԴ դեսպանատան առջեւ: Նրանց պահանջների թվում է նաև այն, որ 102-րդ բազան պետք է ՀՀ իշխանությունների կողմից մշտական վերահսկողության տակ վերցվի՝ ռուսական ռազմակայանի տարածքում տեսախցիկների տեղադրման միջոցով: Բայց հասկանալի է, որ նրանց հիմնական նպատակը ոչ թե կարեկցանքն է, այլ այդ ամենը օգտագորչծել կոնկրետ քաղաքական նպատակների եւ պատվերներ կատարելու համար», - ասաց Ղուկասյանը:

Փորձագետը համոզված է, որ այս բոլոր միջոցառումների կազմակերպիչները անկախ հասարակական գործիչներ չեն, և գործում են արտաքին ուժերի դրդմամբ ու պատվերով, որ նրանց պատվիրատուները Արեւմուտքում են, որոնք աջակցում են իրենց հավատարիմ գործիչներին դրամաշնորհներով ու տարատեսակ ֆինանսավորմամբ:

«Սակայն ակնհայտ է, որ ռուսական ռազմականի ներկայության դեմ իրականացվող գործողությունները Հայաստանում հանրային լայն աջակցություն չունեն: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ մեթոդներով առաջացող բացասական տեղեկատվական բովանդակությունը կարող է խաթարել ռուս-հայկական հարաբերությունների դեռեւս ամուր հիմքերը, որոնք բացառապես փոխշահավետ են», - շեշտեց փորձագետը:

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետները Երեւանում եւ Գյումրիում սոցիոլոգիական հարցում են իրականացրել 1200 հարցվողների շրջանում՝ «102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում. կողմ եւ դեմ» թեմայով:

Հարցման արդյունքների ներկայացնելիս Արման Ղուկասյանն ասաց, որ «ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակը» հարցին հարցման մասնակիցների 0.5% -ը պատասխանել է, որ Հայաստանի համար չկա լուրջ սպառնալիք, 87% կարծում են, որ Հայաստանին մշտապես սպառնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր հարձակումը, իսկ 12% -ը կարծում է, որ որոշ հարեւան երկրներ թշնամաբար են վերաբերվում Հայաստանին, սակայն նրանք չեն ներկայացնում իրական ռազմական վտանգ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը, հարցվածների 61% -ը պատասխանել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ պետք է շարունակի մնալ ՀՀ-ում, 13% -ը կարծում է, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունը, իսկ 26% -ը գտնում է, որ Հայաստանը միայն ինքն իրեն կարող է պաշտպանել:

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ հարցվածները նաեւ հայտնել են իրենց կարծիքը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայության դերի մասին: 65% -ը պատասխանել է, որ բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ ապահովում է կայունությունը տարածաշրջանում, 9%-ը կարծում է, որ բազան բացասաբար է անդրադառնում Հայաստանի ինքնիշխանության ու ազգային շահերի վրա, իսկ հարցվածների 26% -ը պատասխանել է, որ դա որեւէ դեր չի խաղում:

Հարցին՝ «արդյոք դուք զգում եք որեւէ վտանգ կամ անհանգստություն անձամբ ձեզ համար Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունով պայմանավորված», 58%-ը պատասխանել է, որ իրենց և իրենց շրջապատի վերաբերմունքը դրական է և բարյացակամ, 9% -ը պատասխանել է դրական, բայց մտահոգություն հայտնել անցյալում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, իսկ 33% -ը պատասխանել է, որ այդ հարցը չեն դիտարկել:


Հարցին՝ «ինչպես եք գնահատում բողոքի ակցիաները Գյումրիի 102-րդ ռազմակայանի դեմ», հարցվածների 58%-ը նշել է, որ նման գործողությունները հիմնականում սադրիչ են եւ ձեռնտու են հիմնականում Հայաստանին թշնամական երկրներին, 54% -ը կարծում է, որ նման գործողությունները չեն արտացոլում իրական տրամադրությունները հասարակության մեջ, իսկ հարցվածների 12% -ը պատասխանել է, որ դրանք վկայում են հայ հասարակության մեջ իրական խնդրի առկայության մասին `վերանայել երկրում ռուսական ռազմական ներկայության կարգավիճակը:

Ծովինար Կոստանյանը նաեւ նշեց, որ, ցավոք, ընդունող երկրում օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ ողբերգական միջադեպերը հազվադեպ չեն:

«Օրինակ, երբ ԱՄՆ բազան Օկինավայում էր տեղակայված, ճապոնական իշխանությունները արձանագրել են ամերիկացի զինվորականների մասնակցությամբ շուրջ 6 հազար հանցագործություն, այդ թվում ավելի քան 570 ծանր հանցագործություն: Աշխարհով մեկ տեղակայված շուրջ 800 զինվորական օբյեկտներում ամերիկացի զինծառայողների ու սպաների կողմից բռնությունները կատարվում են ոչ միայն կանանց, այլ նաև փոքր երեխաների նկատմամբ: Հաճախակի են դժբախտ պատահարները, որոնք ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետևանք են և որոնք բերում են տեղացիների լուրջ վնասվածքների կամ նույնիսկ մահվան: Նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում եվրոպակացի զինվորականների մասնակցությամբ»,- հավելեց Կոստանյանը:


 

Իրան-Հայաստան երկաթգծի նպատակահարմարությունը ևս մեկ անգամ պետք է հասկացվի. նախարար
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel