25.04.2024
Փոխվարչապետն ու ԱՄՆ  գործերի հավատարմատարը քննարկել են երրկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Իրանի հարցում Հայաստանը որևէ արկածախնդրության չի գնա. փորձագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցից ակնկալիքները կարելի է դասակարգել կարճաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունների հարթություններում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետորսյանը:

Նրա խոսքով, առաջին հերթին, որը շատ կարևոր է, առարկայական հարթությունում՝ Իրանի պատմական, քաղաքական, մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով.

«Խոսքը երկկողմ քաղաքական հարաբերություններում անորոշության քողի վերացման, փոխվստահության մթնոլորտում դիրքորոշումների հստակեցման և երկկողմ օրակարգի վերագործարկման մասին է նոր իրողություններին համապատասխան՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և Իրանի առջև ծառացած ներքին և հատկապես արտաքին մարտահրավերների ֆոնին»,- նշեց նա:

Իսկ երկարաժամկետ հեռանկարում, ըստ Պետրոսյանի, արդեն ակնկալվում է հատկապես առանձին ոլորտային ներկայացուցչությունների առավել ակտիվ և հետևողական գործունեություն՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով: Միջպետական օրակարգում շատ ավելի խոստումնալից կարող են լինել հատկապես ԵԱՏՄ-ի, նաև Թուրքմենստանի հետ համատեղ ձևաչափերում համագործակցության նոր ուղղությունների մշակումը, որոնց մասին, հիշեցրեց մեր զրուցակիցը, առնվազն փորձագիտական դաշտում բավական հաճախ է խոսվում:

«Մինչդեռ, վերոնշյալից բացի, կարծում եմ, հատկապես կարճաժամկետ հեռանկարում ոչ թե միջպետական, այլ մասնավոր շրջանակների համագործակցության խթանումն է, այդ ուղղությամբ բարենպաստ պայմանների ապահովումն է, անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավումն է, որը ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում շատ ավելի խոստումնալից է և պակաս խնդրահարույց կլինի միաժամանակ երկու հարևան երկրների համար»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող քաղաքականությանը նաև Հայաստանին ներգրավելու փորձերին, ինչն առավել ակնհայտ դարձավ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի, հնչեցրած հայտարարությունների ֆոնին, ապա Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող գնալ նման արկածախնդրության. կշեռքի նժարներին դրված են միանշանակորեն անհամարժեք օրակարգեր.

«Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, երկու կողմերի համար էլ ռազմավարական կարևորություն ունեն, երկու ժողովուրդների փոխհարաբերությունները պատմական փորձություններով անցած բարեկամություն է և ճիշտ այնքան կայուն, որքան աշխարհագրական իրականությունը: Այս համատեքստում, երկու երկրներում տարաբնույթ փոփոխությունները, իշխանության որոշ ներկայացուցիչների՝ երբեմն խնդրահարույց հռետորաբանությունը կամ անորոշ վարքը բնականաբար կարող են հանգեցնել որոշակի խնդիրների, որոնք միանշանակորեն լուծելի են, բայց ազդել հարաբերությունների բնույթի վրա, չեն կարող»:

Որպես վերոնշյալի ամենաթարմ ապացույց նա մատնանշեց Իրանի շուրջ ձևավորվող նոր, բայց նախկին աշխարհաքաղաքական, տնտեսական իրավիճակը, որն ուղղակի ազդեցություն է ունենում նաև այդ երկրի ներքաղաքական օրակարգի վրա՝ օրինակ, Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի օրինակով: Այս իրողությունը, ասաց նա, անկախ դրա վերջնարդյունքից՝ կընդունվի Մոհամադ Զարիֆի հրաժարականը, թե ոչ, խորհրդանշական առումով նշանակում է նաև առնվազն անցած 6 տարիների ընթացքում Թեհրանի արտաքին քաղաքական ուղեգծի որոշ ուղղություններում արձանագրված անարդյունավետությունը:

«Վստահաբար կարելի է փաստել, որ իրանական արտաքին քաղաքական ուղեգծում արձանագրված թերացումներից էր նաև Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացված քաղաքականությունը, որը հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների ավելի սերտացման համատեքստում կանխատեսվող հեռանկարում նոր մտահոգություններ է առաջացնելու հարևան Իրանում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Իրան:


Լիա Խոջոյան


 

ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանն արդեն Երևանում է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online