28.03.2024
Մամուլ. Փաշինյանը «ձգել է» քարոզչական թիմի ականջները` Facebook-ում տանուլ տալու համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Եդինայա Ռոսսիա»-ն և ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը դեռևս 2009թ. ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է:


Սույն հուշագրով կողմերը պայմանավորվել են ձևավորել ակտիվ համագործակցության ձևաչափ կուսակցական աշխատանքի ամենատարբեր ուղղություններով:


Հուշագիրը կակտիվացնի երկու կուսակցությունների համագործակցությունն ինչպես երկու երկրների պառլամենտներում, այնպես էլ եվրասիական ինտեգրման շրջանակներում:


Հանդիպման ընթացքում Միքայել Մելքումյանն առաջարկեց նաև բազմակողմ միջկուսակցական համագործակցության ձևաչափ ԵԱՏՄ անդամ պետությունների պառլամենտներում ներկայացված կուսակցությունների միջև:

Փոխվարչապետն ու ԱՄՆ  գործերի հավատարմատարը քննարկել են երրկողմ հարաբերությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար