ԱՄՆ-ն ղարաբաղյան գործընթացում լոբբինգ է անում Ադրբեջանի շահերը

215

Իմ անձնական տեսակետն է, որ կարեւոր առաջընթաց կլիներ Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը կառավարության հսկողությանը: Դա թույլ կտա երկու կողմերին կենտրոնանալ բուն Լեռնային Ղարաբաղի վրա: Սակայն, մինչեւ մի կողմը պահպանում է շրջակա շրջանների ռազմական վերահսկողությունը, այդ հարցը պետք է առաջնահերթ լուծում ստանա: Եթե այդ հարցը կարգավորվի, դա դրական տեղաշարժ կլինի: Սա միայն իմ կարծիքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դիվանագետ դեսպան Ռիչարդ Հոգլանդը:


Ամերիկացիները կրկին անգամ հայտարարում են՝հայկական կողմերից զիջումների անհրաժեշտության մասին՝լռելով, թե ինչ են զիջում Ադրբեջանն ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:


Փաստորեն, այս պահին բանակցություններն ընթանում են բոլորին հայտնի մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ առկա է 7 շրջանները հանձնելու մասին կետ, ինչի վրա էլ շեշտ է դնում Բաքուն բանակցային գործընթացում: Ալիևը խոսում է 7 շրջանների և ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, որպես կարևորագույն կետ բանակցություններում, ինչից հետո պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղին՝Ադրբեջանի սահմաններում բարձր ինքնավարության տրամադրման մասին՝Արցախի անկախության ճանաչման մասին խոսք անգամ չկա:


Անդրադառնալով յոթ շրջաններին կամ «անվտանգության գոտուն», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, պետք է նշել, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն: Անվտանգության գոտին՝ հայկական կենսական տարածք է։


Այդ հողերն ունեն թե ռազմական, թե տնտեսական ու ժողովրդագրական մեծ նշանակություն:


Օրինակ Աղդամը (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա՝ունի թե ռազմական, թե գյուղատնտեսական լուրջ նշանակություն: Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին: Բացի այդ, այդ հողերում այս պահին լուրջ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվում ու ապագայում դրանք կծառայեն Արցախի ինքնաբավության բարձրացմանը:


Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը: Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա:


Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի:


Մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից:


Արցախի իշխանությունները դա գիտակցում են ու սկսել են Կապան-Կովսական ճանապարհի վերականգնման աշխատանքները, ինչը մերձարաքսյան շրջանները կապելու են Սյունիքի մարզի հետ:


Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝ այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:


Բացի այդ, բանակցություններում անընդհատ խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, իսկ ուր պետք է վերադառնան հայ փախստականները՝Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Ադրբեջանի այլ քաղաքներ՝իհարկե ոչ, դա անհնար է:


Ադրբեջանն իր փախստականներին օգտագործում է, որպես ժողովրդագրական գործոն, որի միջոցով ցանկանում է փոխել Արցախի էթնիկ-կրոնական դեմքն ու այդ տարածքը զրկել հայկական ներկայությունից, ինչպես Շահումյանում, Գետաշենում, Նախիջևանում:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...