28.03.2024
ՀԱՊԿ-ում հաշտվել են, որ այս տարի գլխավոր քարտուղարի նշանակում չի լինի. «Կոմերսանտ»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. հայտարարություն

Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:


«Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են:


Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:


Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:


Հիշեցնենք, նախօրեին Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը  VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:


 

Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի․ Ռիչարդ Հոգլանդ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար