20.04.2024
Ռուսական ներկայությունը կարեւոր զսպող գործոն է տարածաշրջանում․ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արմեն Սարգսյանը խախտել է Նիկոլ Փաշինյանի անդորրը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել։ Օր օրի նախագահի վարկանիշի ավելացման եւ սեփական վարկանիշի նվազեցման հեռանկարը բավական լավ հասկանալով, մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է տեղեկատվական բացասական ֆոն ստեղծել նախագահի շուրջ։ Այն է՝ քանի որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի, դրսում հայտնած նրա «մեծ-մեծ» տեսլականները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ են, ընդամենը օդում կախված խոսքեր, որովհետեւ Սահմանադրությունը նրան ոչ մի լծակ չի տալիս, որ դրանք կյանքի կոչի։ Ի դեմս նախագահի, Նիկոլ Փաշինյանն իրեն լուրջ մրցակից է տեսնում, որը քաղաքական անկանխատեսելի զարգացումների ժամանակ կարող է մեծ դերակատարում ունենալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ Նախնական դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է 25 մլն դրամ գումար: Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր կուտակել: Այս գործով դատավորն է Արսեն Բաբայանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք: Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները եւս միանալու են, եւ թվաքանակն էլ կգումարվի: Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։ «Չնայած ամեն ինչ անում են, որ բուժպերսոնալը եւ քաղաքացիական հիվանդները զենքերը չնկատեն, թաքցրած են պահում, բայց մեկ է` տպավորությունը շատ ճնշող է»,- ասացին մեզ: Մանվելի մոտ ոչ մեկին, այդ թվում եւ հարազատներին, չեն թողնում: Չեն թողնում նաեւ ԱԱԾ-ում իրեն բուժող բժիշկներին, միայն փաստաբաններն են ելումուտ անում։ «Տուլիկը հարազատներն ամեն օր տանում են ԿԳԲ, այնտեղից փոխանցում են Մանվելին»: Բուժումներից նրա առողջական վիճակը որոշակիորեն կարգավորվել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ էր արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակները, թե ինչու են ուզում աշխատել եւ ինչ կարող են անել, ուղարկել կառավարություն։ Դրանցից պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան 2 հազար նամակ եւ CV, որոնցից ընտրվել է 50-ը։ Այս մարդկանց հետ «Քաղպայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը։ Նրանք քննել են պաշտոնի հավակնորդներին։ «Քասթինգն» անցկացվել է քաղաքական եւ հայեցողական բարձր պաշտոնների համար, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրանց հանդեպ վերաբերմունքից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։ Մեր զրուցակիցը, ով «քասթինգի» մասնակիցներից է եղել, ասաց, որ տպավորություն է ստացել, թե հարցազրույցն անցկացնողներն այնքան էլ չէին տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս, եւ երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ «Քասթինգին» մասնակցածները դեռ չեն ստացել պատասխան՝ ընդունվե՞լ է իրենց հայտը, թե՞ ոչ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաեւ մարզերը, գյուղական համայնքները: Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետեւ դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի մեքենան»: Լայնորեն կիրառվում է նաեւ «լոկալ» քաղտեխնոլոգիան. գյուղամեջ, քաղաքամեջ է գնում լավ տյունինգ անցած գյուղացիներից մեկը, նախ զրուցում. սկզբում պատճառաբանված փաստերով, ապա զգայական «եզրակացություններով» համագյուղացիներին հասկանալի լեզվով «բացատրում» իշխանությունների խոշոր ու մանր «այիբները»` բողոքական մասսա ու աուդիտորիա ձեւավորելով, ինչի դեմ ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն անզոր են, որովհետեւ չեն կարող նրանց եւ այդ կարծիքը կիսող գյուղացիներին եւս կանչել «բաժին»:


«Փաստ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը հենց Վահե Գրիգորյանին է տեսնում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի պաշտոնում: Հոկտեմբերին մեկ անգամ փորձ արվեց նրան ՍԴ անդամ դարձնելու ուղղությամբ: Սակայն ԱԺ–ում փակ գաղտնի քվեարկությամբ Վահե Գրիգորյանը չընտրվեց: Սակայն օրենքը թույլ տալիս է «կրկին փորձել», ու չի բացառվում, որ առաջիկայում եւս մեկ անգամ ներկայացվի նրա թեկնածությունը, այս անգամ արդեն՝ նոր ԱԺ– ին, որտեղ «Իմ քայլը» մեծամասնություն ունի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում: Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:


Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստին, նշանակում է` կան նախադրյալներ: Եթե հիշում եք, Փաշինյանը նախկինում հենց ԱԺ ամբիոնից խոսել էր մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին: Չնայած այս նախազգուշացումներին` հասցեատերերը հետեւություններ կարծես չեն արել: Եվ այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչու է հապաղում վարչապետ Փաշինյանն ու չի դիմում կտրուկ մեթոդների. չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո սահմանված «ադապտացիոն շրջանը» վաղուց պետք է ավարտված լիներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեծ դժգոհություն է առաջացրել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով մի քանի տարի բանտերում անցկացրած քաղբանտարկյալների շրջանում: Խնդիրն այն է, որ այս նախագծով տուժող են ճանաչվում և հետևաբար փոխատուցում ստանալու իրավունք են ձեռք բերում «այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել» այդ իրադարձությունների հետևանքով: Միևնույն ժամանակ, ըստ նախագծի՝ «անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում վնասվածքի կամ խեղման հետևանքով անձի ստացած միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքը»: Քաղբանտարկյալները համարում են, որ եթե մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և իրենք այդ հեղաշրջման արդյունքում ապօրինի հայտնվել են կալանավայրերում, պետք է ճանաչվեն բռնադատվածներ և օրենքի ուժով փոխհատուցում ստանան»:


 

Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ ՀՀ հետ հարաբերությունները. Իզորիա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel