29.03.2024
ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլում առկա հրապարակումները չեն արտահայտում ՌԴ պաշտոնական տեսակետը. դեսպանն ԱԺ-ում էր

Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:


ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:


Լիլիթ Մակունցը դրական է գնահատել անցած ամիսների ընթացքում դեսպանի հետ համագործակցությունը ՀՀ Կառավարությունում եւ հույս հայտնել, որ այն առավել արդյունավետ կշարունակվի խորհրդարանական մակարդակում: Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում տեղ գտած՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող տարաբնույթ մեկնաբանություններին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ դրանք կապված չեն հայաստանյան գործընթացների հետ եւ չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը: Նրա խոսքով՝ դրանք առանձին անհատների մեկնաբանություններ են, ինչի հետ համամիտ է եղել նաեւ դեսպանը:


Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն անդրադարձել է ռուսական դպրոցներում եւ դասարաններում հայերենի դասավանդման ծրագրերին, կարեւորել երկու երկրների միջեւ միջմշակութային կապերի աշխուժացումը:


Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դրական գնահատելով անցած ամիսների համագործակցությունը, առանձնակի ընդգծել է միջխորհրդարանական եւ միջազգային հարթակներում շփումների ու փոխգործակցության կարեւորությունը:


Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:


Զրուցակիցները խոսել են հայ-ռուսական բարեկամական հարաբերություններից, կարեւորել երկու երկրների միջեւ կապերի դինամիկ զարգացումը:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ձեւաչափերով ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներին առնչվող համագործակցության խորացմանը:


Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ ընդգծելով, որ ձեւավորված է լեգիտիմության բարձր աստիճան ունեցող խորհրդարան: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:


Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկիրը կարեւորում է Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների սերտ փոխգործակցությունը: Նա անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում համատեղ աշխատանքի կարեւորությանը:


Դեսպանը շնորհավորել է Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նա պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իր փորձառությունն ու գիտելիքները կուղղի խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար