28.03.2024
Թվերի և միջոցառումների հաջորդականության բացակայություն. Կառավարության ծրագրի ոդիսականը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երկիրը չի զարգանա, քանի դեռ փոփոխություններ չկան սոցիալական արդարության ոլորտում. ՀԱՍԱԿ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.


«Փետրվարի 20-ը սոցիալական արդարության համաշխարհային օրն է: Այս հիշարժան օրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով 2007թ-ի նոյեմբերի 26-ին: Հենց այդ ժամանակ աշխարհի շատ երկրներ ընդունեցին, որ «սոցիալական զարգացումը և սոցիալական արդարությունը անհրաժեշտ են պետությունների ներսում անվտանգության և միջազգային հարաբերությունների ապահովման համար»: Գլխավոր ասամբլեայի բանաձևում նաև նշվում է, որ «միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի աղքատությունը հաղթահարելու համար, ապահովի մարդկանց զբաղվածությունն արժանապատիվ աշխատանքով, ապահովի հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, ինչպես նաև ստեղծի սոցիալական բարեկեցության և արդարության մթնոլորտ բոլորի համար:


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն ամբողջությամբ կիսում է այս արժեքները: Մենք կարծում ենք, որ հայ հասարակությունում սոցիալական խնդիրները եղել և մնում են առաջնային: Մեր շատ հայրենակիցներ ստիպված են լինում լքել հայրենիքը արժանապատիվ աշխատանք գտնելու նպատակով, իսկ նրանք, ովքեր մնում են, շատ անգամ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձերը, կրթության և առողջապահության համակարգերի դեգրադացիան: Սակայն դեռևս չկա վստահություն, որ ներկա կառավարությունը պատրաստվում է լուծել այս խնդիրները: Մենք դեռ միայն լսում ենք պաշտոնյաների բարձր աշխատավարձերի, աշխատատեղերի օպտիմիզացիայի, բարձր տեխնոլոգիանրի և մեր սեփական գլուխներում աղքատության հաղթահարման մասին:


Մենք երիտասարդ քաղաքական ուժ ենք, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք մեծ պատրաստակամություն պայքարելու ՀՀ բոլոր քաղաքացիների շահերի համար և մասնակցելու երկրի քաղաքական կյանքին: Մենք դեմ ենք, որպեսզի մեր հասարակությանն արհեստական կերպով ներքաշեն կեղծ աշխարհաքաղաքական օրակարգի մեջ (օրինակ, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալը որպես Հայաստանի համար փրկության ուղի): Մենք շարունակելու ենք խոսել սոցիալական արդարության մասին: Միայն այն դեպքում, երբ այս ոլորտում տեղի ունենան հիմքային փոփոխություններ, այդ ժամակ կարելի է համարել, որ մեր երկրում իրականում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր»:


 


 

Իշխանության եկած մարդիկ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի պետականությանը. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար