23.04.2024
Զբոսաշրջության զարգացման հեռանկարները․ Հայաստանը թիրախավորել է ռուսական շուկան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն օգնել է բացահայտել ՀՀ պետական միջոցների հափշտակության դեպքը․ Հայկ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին:


Ինչպես հայտնում են Քկ-ի մամուլի ծառայությունից, ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:


«Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:


Հանդիպման ընթացքում ՔԿ նախագահը կարևորեց նաև 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը, ինչի արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվեց անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, որի արդյունքում էականորեն բարելավվեց ԱՄՆ գործընկերների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվեցին դրանց կատարման ժամկետները:


Քննչական կոմիտեի նախագահը կարևորեց նաև ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ՔԴԲ կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել` կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ, ինչն արդեն իսկ իրացման փուլում է:


Ամփոփելով խոսքը` Քննչական Կոմիտեի Նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՔԴԲ տարածաշրջանային իրավական կցորդի գրասենյակին՝ անձամբ Մեթյու Բոյդենին՝ համագործակցության ամրապնդման հարցում ներդրած ջանքների համար:


Հայկ Գրիգորյանը վստահեցրեց, որ երկու գերատեսչությունների փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ հանցավորության դեմ պայքարում առավել լուրջ հաջողություններ գրանցելու տեսլականով պայմանավորված:


Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենն իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ ընդունելու համար և շնորհավորեց Հայկ Գրիգորյանին՝ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


«Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարաբերություններն ավելի խորն արմատներ են գցելու»,- ընդգծեց Մեթյու Բոյդենը:


Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և համոզմունք հայտնեց, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությանը:


 


 

Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին Մեղրու ազատ տնտեսական գոտին մասնատել ու վաճառել են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel