29.03.2024
Սորոսի հիմնադրամից տարիներ շարունակ գրանտեր ստացող անձը նշականվել է սոցապ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

30 խոշոր հարկատուներից 25-ը 2017-ի համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Թունյան

Հայաստանում 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։


ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից:


Ըստ այդմ՝


• 2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,


• 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով,


• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել,


• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ Գրանդ Տոբակոն (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր),


• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր):

Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ժամանել է Հայաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար