28.03.2024
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարող էին եւ կալանավորել. ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել: 2rd.am կայքին տված հարցազրույցում Սեդրակ Քոչարյանը հաստատել է տեղեկությունը:


«Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել», – հայտնել է Քոչարյանը:


 

Լուսանկարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար