28.03.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փոխե՞լ, թե՞ չփոխել կառավարման համակարգը․ Լենա Նազարյանը պատասխանել է ՀԱԿ-ի առաջարկին

Պետության կառավարման մոդելի վերաբերյալ իշխող ուժը քննարկումներ չի անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։


Այսպես ԱԺ փոխխոսնակը պատասխանել է Լեւոն Տեր-Պետորսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն առաջարկին, ըստ որի մեկ տարվա ընթացքում պետք է իրականացնել սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին եւ հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել նախագահական ընտրություններ:


«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել: Եվ պատեհ պահին կքննարկենք նաեւ այդ առաջարկը: Քանի որ իսկապես շատ քաղաքական կարեւոր որոշման մասին է խոսքը, մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, ես անձնական մեկնաբանություններ չէի ուզենա տալ»,-մասնավորապես ասաց Լենա Նազարյանը:


Պատգամավորը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է իր առաջարկը ներկայացնել, եւ այս առաջարկն էլ ինչ-որ ժամանակով չէ պայմանավորված, պարզապես նրանք իրենց քաղաքական օրակարգն ունեն ու ներկայացնում են:


 

Թևերներս կապելու էին չթողեի՞ն քվեարկեինք․ Մարուքյանն ու Նազարյանը հեռակա բանավիճեցին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար