29.03.2024
Արցախի նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ղարիբաշվիլի. Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերվող միջազգային համաժողովին հայտարարել է, որ Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին կոնկրետ քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման համար առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջութան, մշակույթի, մարդկանց միջև շփումների ոլորտում, փոխանցում է vz.ru կայքը:

Ղարիբաշվիլին նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման երկխոսության Աբաշիձե-Կարասին ձևաչափին այլըտրանք գոյություն չունի:

Երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այնուամենայնիվ առաջարկում է վրացական ղեկավարությանն ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման և Վրաստանի ու ՌԴ-ի բարձրագույն իշխանությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար:

Քարթեր. ԱՄՆ-ի պահանջը սկսել կարգավորումն Ասադի հրաժարականից անիրականանալի է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար