Հանրությունն ընկալել է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Փաշինյան

362

Հայաստանի հանրության կողմից ընկալվել է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը: Կառավարությունը պետք է ընդունի իր ծրագրից բխող միջոցառումների ցանկը, սակայն այդ ցանկը պետք է տարանջատվի հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից: Այս մասին կառավարության նիստում հայտարարոեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա հանձնարարեց վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, ինչպես նաև բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները ու կենտրոնացնել այդ ողջ տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:


«Հարկավոր է կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, լուծել ջրի և գազի հասանելիության հարցը, արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքը»,- ասաց նա:


Բացի այս, նա հանձնարարեց մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...