29.03.2024
Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմին ՀՀ-ն պետք է պատասխանի Մոսկվայի հետ կապերի խորացմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մինսկը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը

Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում:


«ՀԱՊԿ-ը արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պետք է հնարավորինս արագ կարգավորվի», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Վերջինս միաժամանակ հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ անդամները պաշտպանել են Բելառուսի թեկնածուի նշանակումը:


Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, թե անցած տարեվերջին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որոշման նախագիծ է պատրաստել՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ, և որ Զասը դրանից հետո հանդիպել է կառույցի անդամ հինգ երկրների ղեկավարներին ու ստացել նրանց աջակցությունը:


«Դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաշվի առնելով՝ մենք ըմբռնումով մոտեցանք այդ հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չուներ Բելառուսի թեկնածուին հանդիպելու: Ակնկալում ենք, որ հայկական կողմը արդեն մոտ ապագայում կհաղորդի այդ հանդիպման հնարավոր ժամկետների մասին», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարությունը:


Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, որին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ:

Վրաստանը պլանավորում է նավթ արդյունահանել Սեւ ծովում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար