29.03.2024
Շքեղ ավտոպարկ, 3 մլն դոլար արժողությամբ մատանի եւ փող. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի հետ. ՊՆ

Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանական համագործակցությունն ընդլայնվել է՝ ներառելով նախկին 13-ի փոխարեն 15 ոլորտ: Այս մասին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Նրա խոսքով, Կիպրոսի հետ համագործակցելու են ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության, ռազմական արդյունաբերության ոլորտում, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:


Տոնոյանն ասաց, որ հայ-կիպրական երկկողմ պատմական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ պատրասատակամության և ընդհանուր մոտեցումների վրա, որն ունի լուրջ հեռանկարներ:


Տոնոյանը նշեց, որ գործընկերոջ հետ քննարկել է նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության նպատակները, ներկայացրել մանրամասներ: Ըստ նրա, տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում շատ կարևոր է երկուստեք:


Նշենք, որ փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սավաս Անգելիդիսի առանձնազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հայ-կիպրական բանակցություններն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:


Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները և նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։


Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։


Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ․ ծրագիրը։


Դավիթ Տոնոյանը և Սավաս Անգելիդիսը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:


Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։


 

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար