Ռուսաստանը մտադիր է հասնել ԵՄ-Իրան հաշվարկների մեխանիզմին մասնակցությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կաշխատի հասնել Իրանի և ԵՄ-ի միջև ստեղծված հաշվարկների մեխանիզմի աշխատանքներին մասնակցությանը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:


Ըստ նրա` Ռուսաստանը կշարունակի համապատասխան ջանքերը մեխանիզմի ղեկավարության և համապատասխան երկրների հետ շփումներում:


Ստեղծված մեխանիզմը, որը կոչվում է INSTEX, սկզբնական շրջանում կենտրոնացած կլինի Իրանի ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող ոլորտների վրա` դեղորայք, բժշկական սարքավորումներ և գյուղատնտեսական մթերք:

Տպել

Загрузка...