29.03.2024
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմը կամ հեռանալ. Խաչիկ Ասրյանի պահանջը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանի հստակ մեսիջը Թեհրանում. ՀՀ-ն մաս չի կազմելու հակաիրանական կոալիցիայի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:


Հայ-իրանական հարաբերություններն Երևանի համար միշտ էլ ունեցել են ռազմավարական կարևորություն` տնտեսական, ռազմական և քաղաքական իմաստներով:


Իրանի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր են ՀՀ-ի համար, ինչքան սեփական տարածքային ամբողջականությունը` հաշվի առնելով Իրանի հյուսիսի ադրբեջանաբնակ ու ՀՀ-ին սահմանակցող տարածաշրջանների անջատողական շարժումները:


Հայ-իրանական հարաբերություններում ժամանակն է բարի ցանկություններից ու փոխադարձ հարգանքի մասին հայտարարություններից անցնել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչմանը` տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:


Փաշինյանն իր այցի ժամանակ պետք է կոնկրետություն մտցնի Հյուսիս-Հարավի, Իրան-Հայաստան երկաթգծի, Մեղրիի մոտ ազատ տնտեսական գոտու, իրանական ներդրումները ՀՀ-ում խրախուսելու ու ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու հարցերի առնչությամբ:


Ադրբեջան-Իրան հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, ՌԴ-Ադրբեջան-Իրան էներգետիկ-տրանսպորտային միջանցքն աստիճանաբար կյանքի է կոչվում: Իրանական ներդրումներով Ադրբեջանում գործարաններ են կառուցվում` դեղագործական, մեքենաշինական և այլն: ՀՀ-ն պետք է քաղաքական հայտարարություններից անցում կատարի իրական տնտեսական ծրագրերի կյանքի կոչմանն` օգտագործելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է:


ՀՀ-ն պետք է արդիականացնի սեփական լոգիստիկ հզորություններն՝ Իրանի համար Սև ծով-Պարսից ծով միջանցքի վրա կարևոր տարանցիկ օղակ դառնալու համար, հակառակ պարագայում Երևանը կարող է Բաքվին պարտվել լոգիստիկ մրցակցությունն ու իրանական ապրանքները Սև ծով դուրս գան Ադրբեջանի երկաթգծի ու մայրուղիների միջոցով:


Տնտեսական բաղադրիչին զուգահեռ Փաշինյանը պետք է Թեհրանում հստակ մեսիջ հղի ԱՄՆ-ին ու Արևմուտքին, որ ՀՀ-ն երբեք մաս չի կազմելու հակաիրանական պլացդարմի: Ասել է թե՝ Ջոն Բոլթոնի հակաիրանական պլացդարմին ու կոալիցիայի ձևավորելու ռազմավարության մեջ ՀՀ-ն երբեք մասնակցություն չի ունենա, քանի որ դա կործանարար կլինի Հայաստանի համար, որպես պետության: Իրանի քաղաքական էլիտան պետք է սկսի վստահել ՀՀ-ի նոր իշխանություններին, դա կխթանի նաև ներդրումներն ու այլ խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչումը:


Իրան-Հայաստան հարաբերությունները Փաշինյանի կողմից պետք է հայտարարվեն ռազմավարական, դաշնակցային, ինչը նաև մեսիջ կլինի Բաքվին, որը միշտ էլ ցանկանում է սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում ու ՀՀ-ն մեկուսացնի նաև հարավից:


Այցի ընթացքում պետք է ևս մեկ անգամ շեշտվի ղարաբաղյան հարցում Իրանի բալանսավորված քաղաքականությունը. ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմը ձեռնտու չէ Իրանին բազմաթիվ պատճառներով:


Փաշինյանն, այսպիսով, Իրան պետք է մեկնի տնտեսական կոնկրետ թղթապանակով` Իրանին առաջարկելու տեղից շարժել այն տնտեսական նախագծերը, որոնք կա՛մ սառեցված են, կա՛մ շատ դանդաղ են ընթանում:  Իրանի հետ տնտեսական խոշոր նախագծերը կակտիվացնեն նաև տնտեսական կյանքը ՀՀ-ի համար այդքան կարևոր Սյունիքի մարզում:


 


 

Հայաստանը սահմանափակում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. օրենքի նախագիծ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար