Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան

311

Բելգիայում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրում ներկա իրավիճակը հարմար չէ իր վերադարձի համար:

Նրա խոսքով, իրեն հաճախ են հարցնում երկիր վերադառնալու մասին, սակայն այնտեղ իրավիճակը դեռ «պատրաստ չէ»։ Սաակաշվիլին նշել է, որ մտադիր է Վրաստան այցելել, բայց այն բանից հետո, երբ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում իրավիճակը «կնախապատրաստվի»։


«Հնարավոր չէ հեռվից նայել՝ ինչպես է ոչնչացվում երկիրդ»,-հավելել է նա։


Սաակաշվիլին ասել է նաև, որ երկրում խաղաղ իշխանափոխության ծրագիր ունի, ինչպես նաև խոստացել Վրաստանի քաղաքացիություն տալ նրանց, որոնք ծնվել են Վրաստանում և ծագմամբ վրացի են։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...