29.03.2024
Թրամփը հերքել է քիչ աշխատելու մասին հրապարակումները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանը հեշտացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիների համար

Համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի՝ Թուրքիայի քաղաքացիների որոշ կատեգորիաներ՝ շուրջ մեկ միլիոն մարդ, կկարողանան մուտք գործել ՌԴ հեշտացված կարգով, հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:


Համաձայն չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանի՝ այժմ ՌԴ կարող են մուտք գործել հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիները կարճաժամկետ գործուղումների նպատակով, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդները «Թուրքիայի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նույնատիպ միջոցառումներ իրականացնելու սկզբունքն ընդունելու պայմանով»:


«Մեր երկրների քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ կվերականգնվի 2010 թվականի միջկառավարական համաձայնագրի գործունեությունը քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների մասին: Ժողովուրդն այն անվանում է առանց վիզայի ռեժիմ, սակայն դա այդպես չէ: Թուրքիայում խոսքը վերաբերում է հատուկ եւ ծառայողական անձնագրեր ունեցողներին, ինչպես նաեւ բեռնատար մեքենաների վարորդներին: Թուրքիայում նրանց թիվը հասնում է մեկ միլիոնի. նրանք իրավունք կստանան հատել ռուսական սահմանը հեշտացված կարգով»,-ասել է Երխովը ռուսական լրագորղներին:


Նրա խոսքով՝ մի քանի օր կպահանջվի գործնականում դրա իրականացման նպատակով մի շարք կանոնակարգեր եւ միջոցառումներ երկկողմանի ձեւաչափում համաձայնեցնելու համար: «Անհրաժեշտ են որոշակի լրացուցիչ միջոցառումներ դա կազմակերպելու, անձնագրային ու սահմանային վերահսկողության ծառայություններին տեղեկացնելու համար: Սակայն դա ողջունելի եւ իսկապես կարեւոր քայլ է, որն անհրաժեշտ է երկու երկրներին»,-հավելել է դեսպանը:

Մադուրոն տվեց Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար