29.03.2024
ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կատարում կստեղծվի ՀՀ դեսպանություն

Կատարում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա): Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:


Հիմնավորման մեջ նշված է, որ հաշվի առնելով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում անհրաժեշտ է բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:


Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք ու դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:


Կատարի Պետությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաեւ դիվանագետի բնակարանի վարձը:


 

Լավրովը պատմել է, թե ինչպես է անցկացնում իր հանգիստը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար