28.03.2024
Փոխե՞լ, թե՞ չփոխել ՀՀ օրհներգը. Հայաստանը հավաքագրում է սփյուռքի կարծիքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանում համացանցի տոտալ խափանումներ են. Վրաստանի սահմանից եկող մալուխը կտրվել է

Հայաստանում համացանցի տոտալ խափանումներ են: պատճառը, Վրաստանի տարածքով ՀՀ եկող կապուղին է: Այլ խոսքերով ասաց, վնասվել է Հայաստան մտնող մալուխը: Այս մասին տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Յուքոմ» ընկերությունների հայտարարություններից:


«ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների կտրվածքով:


Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ:


«Յուքոմ» ընկերությունը այսօր՝ փետրվարի 4-ի առավոտյան ժամը 10:00-ից խափանումներով է կարողացել ինտերնետ ապահովել:


«Այս առնչությամբ «Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:


Նշենք, որ կապն արդեն վերականգնվել է», - ասված է հայտարարության մեջ:

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. ՀԺ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար