25.04.2024
Մեծամորի ատոմակայանին տուրբոգեներատոր է մատակարարվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան. ներկրելու են կոկորդիլոսի ձու՝ 400 դոլար արժեքով

Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր: Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան:


Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախաձեռնության եղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:


«Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակը Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է: Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,-ասաց Սարգսյանը, գրում է «Արմենպրես»-ը:


Անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել հենց կոկորդիլոսներ՝ նա ասաց, թե կարծում է, որ դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ կլինեն: «Մենք հիմնականում շեշտը դնում ենք զբոսաշրջիկների վրա: Յուրաքանչյուր 10 զբոսաշրջիկից երկուսը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար: Նման բան գոյություն չունի ողջ տարածաշրջանում»,- նշեց ընկերության հիմնադիրը:


Կոկորդիլոսներ ներմուծելու համար ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է դիմել դեռ նախորդ իշխանությունների օրոք: «Մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում, սակայն այն մեզ չէր հետաքրքրում: Հետո մենք նամակներ ուղարկեցինք Արմավիրի և Արարատի մարզեր: Արարատի մարզպետից անմիջապես պատասխան ստացանք և հանդիպեցինք: Նրանք մեզ առաջարկեցին մի շարք տարածքներ, ընտրեցինք մեկը Դաշտավան համայնքում, համայնքի ներկայացուցիչների հետ ունեցանք քննարկում: Հողը դեռ չենք գնել, պետությունը մեզ ոչինչ չի տալիս: Մեզ պետությունից ոչինչ հարկավոր չէ, սա մասնավոր բիզնես է: Մենք գնելու ենք 30 տարուց ավելի անմշակ մնացած 20-25 հա տարածք»,-ասաց Սարգսյանը:


Նա նաև շեշտեց, որի Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ խնդիր չունեն: «Խնդիր է միայն կոդը: Քանի որ սա առաջին դեպքն է, որ կոկորդիլոս ենք բերելու Հայաստան, ՊԵԿ-ը չունի դրա համար համապատասխան կոդը։ Սակայն արդեն ՊԵԿ-ի հետ ճշտել ենք, թե կոկորդիլոսներն ինչ կոդով պետք է ներկրենք: Պարզ դարձավ, որ եթե ձու ենք ներկրելու, լինելու է թռչունի անվան տակ, իսկ եթե կենդանի կոկորդիլոս, ուրեմն կենդանու անվան տակ»,- ասաց Սարգսյանը:


Ծրագիրը, հավանաբար, կսկսվի մարտի 1-ից: Նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հետագայում օգտագործել նաև կոկորդիլոսի կաշին: Սակայն դրա համար դեռ 7-10 տարի ժամանակ է պետք։ Կաշվի վերամշակման գործարան կստեղծվի Գյումրիում: Սարգսյանը նշեց նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում նախատեսում են 300-500 աշխատատեղ ստեղծել:


 

Փոխե՞լ, թե՞ չփոխել ՀՀ օրհներգը. Հայաստանը հավաքագրում է սփյուռքի կարծիքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online