19.04.2024
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամը» գրում է. «Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով: Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաև այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը: Նույնն է նաև մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը: Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: 168.am-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի և նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին: «Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչև մարզպետ նշանակվելը որևէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաև այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):


Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց և դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թևոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում: Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:


«Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց առաջ դեռ գիտեի, որ մահակով առաջինն իմ հետևից է ընկելու: Եվ չսխալվեցի… սկզբում հասկացրեց, որ կամովի հեռանամ, հետո սրա-նրա միջոցով խաբար ուղարկեց, սպառնաց, թե՝ բան-ման կբացահայտեմ, թող գլխին փորձանք չբերի, նորից հրաժարվեցի: Փորձ արեցի դեմ առ դեմ խոսել, մտածելով՝ գործատու-ենթակա փոխհարաբերություններ են, կարելի է պարզաբանել, հարթել, բայց խուսափեց, ստացված միակ հանդիպմանն էլ մարզպետը «մեծահոգաբար» խորհուրդ տվեց՝ գնա ազատման դիմումդ գրի, գնա արձակուրդ՝ ինչքան կուզես հանգստացի: Ու այսպես սադրանքներով ու շանտաժներով մարզպետի հետ հեռակա դիսկուրսն ամիսներ տևեց:


Փորփրեց, անվերջանալի ստուգումներ իրականացրեց, հետո հարկադրեց ազատման դիմումս գրեմ, դարձյալ հրաժարվեցի, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շուրջ 10 հոգու հրավիրում էր կաբինետ, իմ պաշտոնն առաջարկում, հրաժարված կոլեգաներս էլ դուրս էին գալիս ու զանգում էին ինձ: Վերջին թեկնածուն, ում վրա նա կանգ առավ, իմ տեղակալն էր: Սամվել Խաչատրյանը ևս հրաժարվել էր գնալ մարզպետի հետ դավադիր գործարքին, բայց երբ եկավ ինձ պատմեց, խնդրեցի վերադառնալ մարզպետարան և համաձայնություն տալ, միայն թե իմ փոխարեն օդից մեկին չնշանակի, ու գա ստեղծածը վարի տա: Այդպես էլ եղավ: Մարզպետը տեղակալիս համաձայնությունը ստանալով՝ անմիջապես իր ձեռքով ազատմանս հրամանը տվեց»: Վիրաբույժ Մելքոն Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երևանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» և «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: Երևան է տեղափոխվել նաև Արտաշատի ԲԿ-ից մարզպետի ձեռամբ հեռացված ղեկավարը, նրան ազատման հենց հաջորդ օրն իր մասնավոր՝ «Վարդանանց» կլինիկայում աշխատանքի է տեղավորել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը՝ որպես անեսթեզիոլոգ:


Ստացվում է, որ նոր իշխանությունների հռչակած Նոր Հայաստանում ուրբանիզացիայի խնդիրը լուրջ է լինելու, պաշտոնյաների արձակած հրամաններն ի բարօրություն մեկի և ի վնաս մի ամբողջ մարզի ազգաբնակության առողջության պահպանման կարող են լինել: Ինչ խոսք, հնարավոր է՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ունի լայն հնարավորություններ, ինչպես նաև գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանը, և իրենց կարող են թույլ տալ անհրաժեշտության դեպքում ընտանիքի անդամների բժշկվելու համար դիմել Երևանի կամ արտասահմանյան երկրների լավագույն կլինիկաներ: Իսկ մեղավո՞ր են արդյոք օրվա հացով ապրող խեղճ գյուղացիները, որոնք այս երկու անձանց քմահաճույքների զոհը պիտի դառնան: Չէ՞ որ մարզը դատարկել են բժիշկներից, և սա արդեն լուրջ հարց է, որ պիտի Առողջապահության նախարարության, Տարածքային կառավարման նախարարի և Արարատի մարզի բնակիչների ուշադրության տիրույթում գտնվի: Հ.Գ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Ռազմիկ Թևոնյանն Արարատում ավանդաբար առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունից, ու այդպես էլ չի ընտրվել, բայց այսօր նրա որդին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար: Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչեւ 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա: Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»:


«Փաստ» թերթը գրում է. «Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաեւ այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձեւ է: Ի պատասխան, նա նշեց. «Եթե անդրադառնում ենք հենց կարմիր գծերում մեքենայի կայանմանը, ապա այդ հատվածում, որը մեքենայի կայանման թույլատրելի վայր է համարվում, մեքենան կարող է անգամ առանց պետհամարանիշի կայանել: Ընդ որում՝ թույլատրելի վայրում կայանած մեքենան չի կարող տարհանվել կամ վարչական արձանագրություն կազմվել այդ մեքենայի նկատմամբ:


Բայց մենք սրանով, իհարկե, չենք ողջունում համար փակելը, մենք ընդհանրապես դեմ ենք համար փակելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրելի հատվածում կարող ես մեքենադ կայանել: Այսինքն՝ փողոցների այն հատվածներում, որտեղ ագելված չէ կայանելը, բակերը եւ այլ նման վայրեր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ փակած համարներով են երթեւեկում կամ անթույլատրելի վայրում են դա անում, բնականաբար, ողջունելի չէ: Հիմա սա ուղղակի ծայրահեղ քայլ է, որովհետեւ արդեն ամիսներ շարունակ վարորդներին փորձում են մոլորեցնել. անընդհատ մատնանշում են կարմիր գծերի վերաբերյալ գալիք փոփոխությունների մասին, բայց դրանք, այդուհանդերձ, չեն իրականացվում»: Դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ ձեր հորդորը ճիշտ կընկալվի վարորդների կողմից, մեր զրուցակիցն արձանագրեց. «Այո, քանի որ ընդգծել ենք «կարմիր գծերի մեջ» ասվածը: Կան մարդիկ, որոնք խաչմերուկների մեջ են կանգնում փակ համարներով, մենք մշտապես քննադատել ենք այդ երեւույթը: Այստեղ խոսքը թույլատրելի վայրում կայանելու մասին է»: Իսկ թե առհասարակ կարմիր գծերի առումով ի՞նչ է առաջարկում «Վարորդի ընկերը», ԻՀԿ համահիմնադիրը նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունեցել եւ շատ–շատ առաջարկություններ ներկայացրել: Առաջարկներից մեկը, ըստ Ս. Ղահրամանյանի, կայանատեղիի գումարը գույքահարկի մեջ մտցնելն է: «Ընդհանուր առմամբ, իմաստն այն է, որ անհարկի վարչարարություն չիրականացվի: Այսինքն՝ «կարմիր գծերը» ներդրվել է տուգանելու համար: Վճարելով 100 դրամ՝ մարդիկ ուղղակի իրենց ապահովագրում են, որ 5000 դրամով չտուգանվեն»,–ասաց նա:


Առաջարկներից մեկն էլ ավելի հարմար տեղերում կայանատեղիներ կազմակերպելն է: «Պատճառն այն է, որ բոլոր վայրերում հնարավոր չէ կայանատեղիներ կազմակերպել: Ընդ որում՝ առաջարկել ենք մի շարք փողոցներում ընդհանրապես արգելել կայանումը, որ թոթափենք երթեւեկության խնդիրները, խցանումները: Բացի այդ, տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են գործել: Սա եւս առաջարկ է»,–նշեց մեր զրուցակիցը՝ բերելով նաեւ Պրահայի օրինակը, որտեղ, նրա խոսքով, վճարովի կայանատեղիների հարցը շատ լավ լուծում ունի: «Քաղաքապետը կարող է հենց այնտեղի փորձը ներդնել Երեւանում: Այնտեղ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր արժեքներ են գործում: Ընդ որում՝ կարելի է տարբեր տարիֆներ մտցնել, օրինակ՝ քաղաքացին իր բնակության վայրում կարող է ընդհանրապես գումար չտալ»,–նշեց նա: Սերգեյ Ղահրամանյանը շեշտեց, որ սեղմ ժամկետներում զգալի փոփոխություններ են ակնկալում: «Առաջին հերթին՝ խնդիրն ապօրինի վարչարարությունն է: Սխալ վարչարարություն է իրականացվում, որի հետեւանքով մարդկանց ապօրինի տուգանքներ են ուղարկվում: Իսկ հետագայում կարմիր գծերի ընդհանուր գաղափարի շուրջ փոփոխություններ եւ ճիշտ ներդրում ենք ակնկալում: Ամիսներ շարունակ ասվում է, որ փոփոխության է ենթարկվելու, ընդ որում՝ եկել է քաղաքային իշխանություն, որը եւս դեմ է կարմիր գծերին: Բայց այդ ամենը չի փոխվում, թեեւ ասվում է՝ կփոխենք: Արդեն զգալի ժամանակահատված է անցել, բայց վարչարարության մեջ որեւիցե բան չի փոխվել, ապօրինի, առանց փաստերի վարչական արձանագրություններ են կազմվում: Կան վարորդներ, որոնք անգամ ցույցեր իրականացնելու ցանկություն ունեն: Մենք մշտապես հորդորում ենք, որ մի փոքր էլ սպասեն, որովհետեւ նույն վարորդների կողմից ընտրված քաղաքային իշխանությունը պետք է ինչ–որ բան փոխի այս ոլորտում:


Ընդ որում՝ մենք չենք ասել վերացրեք եւ վերջ: Մենք առաջարկել ենք խելամիտ լուծումներ, որ մարդկանց նկատմամբ անհարկի վարչարարություն չիրականացվի, լինի արդյունավետ մեխանիզմ, որը կնվազեցնի մեքենաների մեծ խտությունը: Իսկ Կենտրոնում եւ Արաբկիրում մեքենաների խտությունը, կուտակումը շատ ավելի մեծ է, քան մյուս համայնքներում»,–եզրափակեց նա»:

Հայաստանի մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականությունը կաղում է. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel