29.03.2024
Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ակնկալիքներ փոխըմբռնումից. Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր, հունվարի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:


«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված հաղորդագրությունում:


Հանդիպման մասին հաղորդել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:


Մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցելԼեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին անցյալ տարվա վերջին Միլանում, որից հետո Մամեդյարովը հայտարարեց հայաստանցի գործընկերոջ հետ ԼՂ հարցում փոխըմբռնման հասնելու մասին:


ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել էին այդ հայտարարությանը նշելով, որ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:


«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:


Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:


Հանդիպումները և բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ամերիկացի Էնդրյու Շոֆերի աջակցությամբ և մասնակցությամբ, դրանց մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:


 

Ադրբեջանի դեսպանը ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում ապավինում է Ռուսաստանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար