16.04.2024
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի մասին, որ պատգամավորները նախ ծանոթանան իշխանությունների մոտեցումներին եւ ապա` տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների` այդ առնչությամբ իրենց ուղղված հարցերին: Պատգամավորները 1 տասնյակից ավելի հարցեր են հնչեցրել. «Մենք էլ մեր հերթին էինք ցանկանում հասկանալ խնդրի էությունը, տիրապետել անհրաժեշտ նրբություններին»: Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը եւս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մոտեցումները վերջնականապես հստակեցված չեն։ «Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերեւա։ Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք` թող առաջինը Ադրբեջանն ասի` համաձայն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են` Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան։ Մենք էլ իրենց ասում ենք` ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան։ Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերեւա ընթացքում»,- մոտավորապես այսպես է ասել Փաշինյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի: Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբեր ամսին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել: «Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ եւ այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի եւ Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել»,- պատասխանել են ՀՔԾ-ից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին եւ Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․ Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել էր Արփինեի տեղը։ Իսկ Վահե Էնֆիաջյանը զբաղեցրեց Միքայել Մելքումյանի աթոռը՝ տեղավորվելով Ալեն Սիմոնյանի կողքին։ Ակնհայտ էր, որ այս դասավորությունը որոշակի խորհուրդ ունի։ Նախ Շարմազանովը տարիներ շարունակ համարվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, եւ ԱԺ նախագահին հիմնականում նա է փոխարինել, մանավանդ՝ գործուղումների ժամանակ։ Լենա Նազարյանը, տեղավորվելով Շարմազանովի տեղը, միանգամից ֆիքսել է իր՝ առաջինի կարգավիճակը։ Բայց այստեղ կարեւոր դեր է խաղացել նաեւ այն, որ նա, ըստ ամենայնի, չի ցանկանում նստել Արփինեի տեղում, որ նրան չասոցացնեն Արփինե Հովհաննիսյանի հետ, հատկապես, որ այս օրերին սոցցանցերում հաճախ են զուգահեռներ տանում այս երկու երիտասարդ կանանց միջեւ՝ նկատելով, որ Լենան փորձում է գրավել Արփինեի տեղը ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, բայց չի «ձգում»։ Թեեւ հասկանալի է, որ անգամ եթե Լենա Նազարյանի համար հատուկ աթոռ դնեն դահլիճի հակառակ կողմում, նրան մշտապես համեմատելու են Արփինե Հովհաննիսյանի հետ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչեւ 100 հազար դրամ: Բայց պարզվում է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաեւ մեծահարուստ պատգամավորները: Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար: Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանում եւս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորութուններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ եւ «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում»:


«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում է խնդիրը դատարանում վիճարկելուն, այո, վիճարկում ենք, որովհետեւ նշված խախտումները չկան»։ Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հարցրեք համապատասխան մարմիններին»: Տեսակետ կա, որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ «Թող իրենք պատասխանեն նաեւ այդ հարցին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ստեղծել ենք գազի քննիչ հանձնաժողով` խնդիրն ավելի լայն հասկանալու համար»»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական իշխանությունների պատվերով Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել՝ պարզելու Ռոբերտ Քոչարյանի իրական վարկանիշը: Այդ հարցումները ցույց են տվել, որ հայ հասարակության 95 տոկոսը բացասաբար է տրամադրված Քոչարյանի նկատմամբ և մերժում է նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Ռուսներին այս հարցումը թերևս պետք է եղել Հայաստանում իրենց հնարավոր քաղաքականությունը պլանավորելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս կտրուկ վատթարացել է ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը: Հայրապետյանը արդեն տևական ժամանակ է, ինչ առողջության հետ կապված խնդիրներ ուներ և բուժման կուրս էր անցնում արտերկրում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված: Նման փոփոխության իրականացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանն էլ քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»:


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը եւ Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, եւ այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին: Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գործով եւս դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է քննել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի վախեցել այդ գործը քննելիս: «Օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով»,- ասել է նա»:

ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի ոլորտով
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel