29.03.2024
Ականներ, հակատանկային նռնակներ. ԱԱԾ–ն ներկայացրեց ինքնակամ հանձնված ռազմամթերքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ նպատակահարմար է. Իգիթյան

Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից նպատակահարմար չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին բարձրացնել այդ միությունից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Իգիթյանը նաև նշեց, որ ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՏՄ նրա գործընկերների հետ հարաբերություններում որպես ռազմավարություն պետք է տեսնել, թե ինչ է շահելու Հայաստանը ԵԱՏՄ-ում:

«Այս դեպքում դուրս գալը, ես չեմ ուզում ասել վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է»,- հավելեց Իգիթյանը:

Հիշեցնենք, 7-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:


 

Երևանը ապրելու համար ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին. Numbeo
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար