24.04.2024
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը ժողովրդինն է, մենաշնորհները վերացված են. Փաշինյանը նախագահի նստավայրում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:


Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան:


Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը:


Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ: Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր Հայրենիքի և ողջ հայ ժողովրդի»:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ:


Տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի:


Այստեղ շատ կարևորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը: Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ:


Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի:


Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ և երջանիկ ապագայի կառուցմանը:


Շնորհակալ եմ»:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Ես էլ ուզում եմ կրկին ասել, որ նախ և առաջ ուրախ եմ լսելու այս խոսքերը: Վստահ եմ, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են, որոնց Դուք ոչ միայն հավատում եք, այլև նվիրված եք: Այսինքն, ինչ-որ իմաստով սա առաքելություն է Ձեր կողմից: Այս խոսքերն ինձ ուրախացնում են, քանի որ, ի վերջո, մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ ըստ էության, այսինքն՝ հպարտ լինեն, որովհետև ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլև պաշտպանված: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար:


Ես ի սրտե Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում կառավարությանը, ինչպես նաև Ազգային ժողովին, որովհետև նրանք շատ մեծ անելիք ունեն»:


Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց ըստ էության նաև իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլև կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձևակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը և, ինչու ոչ, նաև չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է:


Այնպես որ, կրկին շնորհավորում եմ Ձեզ, հաջողություն մաղթում: Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաև իմ հաջողությունն է:

Հեռակա սովորելը Ենոքյանին ազատ արձակելու հիմք պետք չէ դիտարկել. Սլավոնական համալսարան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel