Լարված իրավիճակ Էջմիածնում. բախվել են ոստիկաններն ու գեներալի ազատության դեմ բողոքողները

529

Մի քանի տսնյակ էջմիածնի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ: Նրանք փակել են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը՝ պահանջելով փոխել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Այլ կերպ ասաց՝ կալանավորել վերստին Մանվել Գրիգորյանին, որի խափանման միջոցը գրավով փոխարինվեց շաբաթներ առաջ դատարանի որոշմամաբ:


Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների ու ոստիկանության միջեւ բախում տեղի ունեցավ: Ոստիկանները փորձում են բացել օդանավակայն տանող ռազմավարական նշանակությանը ավտոճանապարհը, որից օգտվում են մարզի բնակիչները: Այժմ ճանապարհը դեռեւս փակ է: Ցույցը շարունակվում է, նրանք նստացույց են անում Երևան-Էջմիածին ճանապարհին։


Ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց մոտ է հրավիրում Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին։


«Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում եմ այստեղ։ Եկեք, քանի որ այստեղ ձեր ընտրողներ են, եկեք տեր կանգնենք ձեր ընտրողներին։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, Դուք էլ եկեք, այստեղ Ձեր քաղաքի բնակիչներ են։ Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ստացել են մեր քվեն»,- հայտարարեց Ջիվան Աբրահամյանը։


Նրանց է մոտեցել ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը և հորդորեց բացել ճանապարհը՝ նկատելով, որ այս կերպ խնդիր չի լուծվում։


«Ճանապարհը փակելով՝ հարց չի լուծվում։ Մենք այս 100 հոգով 10-20 հազար հոգու համար խնդիր ենք առաջացնում, մարդիկ կան՝ շտապում են, տեղ են գնում և այլն, բայց մենք խանգարում ենք նրանց։ Հասկանում եմ ձեր վրդովմունքը, սակայն հարցն այս կերպ չի լուծվում, դատարանն է լուծելու խնդիրը»,- ասաց գնդապետը։


Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն էլ արձագանքեց․ «Պարո´ն գնդապետ, Մանվել Գրիգորյանը գտնվում է վտանգի մեջ, տարեք նրան ոստիկանական բաժանմունք ու ապահովեք նրա անվտանգությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռևս սպասում են Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներն։


Մինչ այդ բախում էր տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ: Ցուցարարներից բերման ենթարկվածների մասին դեռեւս տեղեկություն չկա


Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։


Ոստիկանները հայտարարեցին, որ ավտոերթի մասին քաղաքապետարանը կամ մարզպետարանն իրազեկված չեն։ Ի պատասխան նրանց՝ ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը զանգահարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և տեղյակ պահեց, որ Էջմիածնում ավտոերթ են ցանկանում իրականացնել։


Բողոքի ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը Էջմիածնի հրապարակում լրագրողներին ասաց, թե իրենք իրենց՝ ճանապարհ փակելու որոշումից չեն հրաժարվել, պարզապես որոշակի տեղափոխություններ են արել։ Նա, խոսելով երեկվա դատական նիստը հետաձգելու մասին, նշեց, թե զուտ ժամանակ շահելու խնդիր է։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...