Ալիևը հորդորել է Հայաստանին կարգավորել հարաբերությունները Բաքվի հետ «իր իսկ օգտի համար»

145

Միայն Ադրբեջանն ու Հայաստանն են հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կողմեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հայաստանի նոր ղեկավարությունը, առաջին փուլում, փորձեց խուսափել բանակցություններից: Ելույթներ եղան, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղ միավորման հետ», - ասել է նա, հավելելով, որ Բաքուն մերժել է Երեւանի կողմից այդ փորձերը:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորման միջնորդները նույնպես չկարողացան աջակցել Հայաստանի նոր իշխանությունների նման մոտեցմանը, ինչի արդյունքում վերականգնվեց բանակցային գործընթացը:

«Արդյունքում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են ընթանում: Միայն այս ձեւաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի համար «ներկայիս ճգնաժամային ծանր իրավիճակում միայն մեկ ելք կա` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը»:

«Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրան հասնելու համար, իհարկե, կա մեկ պայման` հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից», - ընդգծել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ