Քրդերի և Դամասկոսի երկխոսությունը կարևոր է. Զախարովա

Մոսկվան կարևոր է համարում Սիրիայի քրդերի և Դամասկոսի միջև երկխոսության հաստատումը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պայմաններում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Չէ որ քրդերը, և մենք բազմիցս դրա մասին ասել ենք, սիրիական հասարակության մասն են, և պաշտոնական իշխանությունների կողմից քրդերով բնակեցված տարածքների վերահսկողությունը պետք է չեզոքացնի նաև Սիրիայի հարևանների անվտանգության ռիսկերը»,- ասել է Զախարովան:


Ավելի վաղ քրդերի խնդրանքով Սիրիայի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել Մանբիջը, ուր պատրաստվում են ներխուժել թուրքական ուժերը:

Տպել

Загрузка...