Մարդիկ պետք է շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Բագրատյան

565

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի երեկվա գրառմանը, որում վերջինս գրել է, որ գնաճի տվյալներն ուրախացնող են:

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների` 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։

Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»,- գրել է Բագրատյանը:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...