29.03.2024
Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. «Հայկական ժամանակ»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը բողոքել է սփյուռքահայ գործարարներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ և նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են: Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ սպասելիքները շատ մեծ էին»:


«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել: «Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչեւ նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում անորոշ իրավիճակ է, առաջնակարգ մասնագետները, ոլորտի գիտակ մարդիկ՝ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որտեղ են հայտնվելու եւ ինչ կարգավիճակով: Բոլորը հենց այնպես, ի միջի այլոց աշխատանքի են գնում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում. «Դե որ հարյուրմիլիոնանոց «պադավատի» ախորժակ ունեն, երեսուն չէ, հիսուն տոկոսն էլ կարող են կրճատել»,- ասում են գործից «հասկացող» ԱԺ-ականները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միայն թե զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ տարածք ներմուծել այն ավտոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո: Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գործարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել: Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունումից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին այլ տրամաբանությամբ են շարժվում»:

Մարդիկ պետք է շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Բագրատյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար