Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է 0.3%-ով

680

Համաշխարհային բանկը բարելավել է 2019 թվականի Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 0.3 տոկոսով: Եթե նախորդ կանխատեսումը 4% էր, ապա այժմ այն ամրագրվել է 4.3%: Այս մասին ասված է բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցում:


2018 թ-ին ՀԲ-ն Հայաստանի տնտեսության աճը գնահատել է 5.3%: Իսկ 2019 և 2020 թվականների համար կանխատեսվում է համապատասխանաբար 4.3 և 4.6% աճ:


Նշենք, որ իր նախորդ զեկույցում Համաշխարհային բանկը 2019 թվականի համար Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել էր 4%:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...