Brexit-ի էխոն. ընկերությունները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն դոլար են դուրս բերել

300

Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:


Այս եզրակացությանն է եկել EY կոնսալտինգային ընկերությունը, որն ուսումնասիրել է ֆինանսական ծառայությունների բրիտանական շուկայի 222 խոշորագույն խաղորդների հրապարակային հայտարարությունները: Նա սեկտորի դինամիկային հետեւել է Brexit-ի շուրջ 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ավարտվելու պահից: «Ելնելով ներկա իրադրությունից եւ կարգավորիչների սպասումներին համապատասխան՝ ֆինանսական ընկերություններին այլ ընտրություն չի մնում, քան միայն պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ի սցենարին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների հատվածում EY-ի պրակտիկայի ղեկավար Օմար Ալին:


Ընկերությունների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) նշել են ակտիվների եւ աշխատակիցների տեղափոխման վերջնական կետը: Ըստ EY-ի տվյալների՝ առաջատարներն են Դուբլինը, Լյուքսեմբուրգը, Ֆրանկֆուրտը եւ Փարիզը: Ավելի վաղ Անգլիայի բանկը նախազգուշացրել է, որ առանց միասնական շուկա մուտքի պայմանների վերաբերյալ համաձայնագրի կնքման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքներն ավելի վատ կլինեն, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:

Տպել

Թեմայի այլ նորություններ