29.03.2024
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ համաներման մասին օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Անթույլատրելի է ողբերգությամբ ավարտված կենցաղային վեճը վերածել ազգամիջյան խնդրի

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:


Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:  Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի և թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:


Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:


 

«Արմնյուզի», Tert.am-ի եւ «Լավ ռադիոյի» նոր սեփականատերերը հայտնի են. նրանք ՀՀԿ-ականներ են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար