29.03.2024
Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին կրկին կժամանի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ղազախներն ընդդեմ հայերի, թե՞... Կարագանդայում իրավիճակը դեռ լարված է

Նախօրեին Կարագանդայում տեղի է ունեցել բողոքի ակցիա` 200-300 ղազախներ այդպիսով իրենց բողոքն են արտահայտել «Древний Рим» ռեստորանի մոտ լույս հունվարի 1-ը 23-ամյա ղազախի սպանության կապակցությամբ:

Սպանության մեջ կասկածվում են տեղի հայկական համայնքի երեք ներկայացուցիչներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը եւ Նադիրբեկով Քաիրը: Այսպիսով ծեծկռտուքի 9 մասնակիցները հայտնի են, նրանցից 8-ը ձերբակալվել են` Կարագանդա քաղաքի դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Եթե ունեք Ղազախստանում ղազախ ընկերներ, ծանոթներ, կոլեգաներ և այլն, իրենց հետ շփման մեջ մտեք ու խնդրեք սոցցանցերում ակտիվություն ցուցաբերեն ու փորձեն կանխարգելել ադրբեջանցիների ու տեղացի որոշ թաքգլուխների սադրիչ գործողությունները։

Մեր բոլոր կառույցները ամեն ինչից տեղյակ են ու աշխատում են, տեղի իրավապահները իրավիճակը հիմնականում վերահսկում են, հիմնական գլխացավանքը ցանցերն են։

Հիմնական շեշտը պետք է դնել նրա վրա, որ Կարագանդայում տեղի ունեցած սպանությունը մաքուր կրիմինալ է և ազգամիջյան բախման տանողները ուղղակի սադրիչ են։

Ղազախները հիմնականում «ազգայնականների» կտերը չեն կերել, դրա համար շատ ուշադիր հետևեք ձեր բառապաշարին այս խնդիրը լուսաբանելիս ու մեկնաբանելիս»,- գրել է նա։


Ավելի վաղ այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:


«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:


Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ»:


 

Գազի գնի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակում ենք. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար