20.04.2024
Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.


«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,


Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ հավաքված Մեր բոլոր զավակներին:


Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ պահեց մեր հայրենիքը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով և ձեռքբերումներով՝ ազգային ու եկեղեցական կյանքում: Գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաև, որ մեր ժողովրդի ազգասեր ոգու և ողջամտության շնորհիվ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում, և մենք այսօր 2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:


Ամեն նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել և շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը և քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած, բարի արդյունքներ պիտի բերեն, առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարգ հասարակության, շենացնելու մեր երկիրը և համայն ազգային կյանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը և հզորությունը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է և պայմանը Արցախի ապահովության և Սփյուռքի կենսունակության:


Սիրելիներ, այս պահին, երբ բարի սպասումների հետ մեր մտահայացքը ուղղված է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին, հայրական հորդորով փոխանցում ենք ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԵ 17): Մեր կյանքը իմաստավորվում է տերունապատվեր սիրո առկայությամբ: Որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունը արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ 8),- ասում է առաքյալը: Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը:


Այս մտորումներով և հոգու ուրախությամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին՝ սիրով ու լավատեսությամբ, միմյանց աջակից շարունակել ապրել ու գործել և նվիրյալ ջանքեր ներդնել ի զորացում հայրենի մեր երկրի և հոգևոր ու ազգային մեր կյանքի:


Մաղթում ենք խաղաղություն աշխարհին, խաղաղություն՝ մեր հայրենիքին, անսասանություն՝ մեր պետականությանը, շնորհառատ օրհնություն՝ աշխարհասփյուռ ազգիս հայոց և բոլոր ժողովուրդներին: Թող 2019 թվականը ուրախություն բերի մեր ընտանիքներին և առաջընթաց ու ձեռքբերումներ՝ մեր կյանքին:


Շնորհավոր նոր տարի»:


 

Փաշինյանի ուղերձը. 2019 թվականը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel