29.03.2024
Բաքուն պատրաստ է ԼՂ-ին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել ՄԱԿ-ի՝ միգրացիայի մասին պակտին միանալու դեմ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել երկրի արտգործնախարարության շենքի դիմաց, հավաքվածները դեմ են արտահայտվել միգրացիայի մասին ՄԱԿ-ի ընդունած գլոբալ պակտին, որին կողմ է քվեարկել նաև Վրաստանը, գրում է newsgeorgia.ge-ն:


Ըստ ցույցի մասնակիցների՝ Վրաստանի նման քայլը կարող է հանգեցնել Ասիայից ու Աֆրիկայից ներգաղթյալների լուրջ հոսքի, որին երկիրն ունակ չէ դիմակայել ներկա պայմաններում:


«Ներգաղթյալների մասին պակտի ստորագրումը երաշխավորում է Վրաստանի տարածքում հայտնվելու անսահմանափակ ու անխոչընդոտ հնարավորություն ներգաղթյալների համար, պակտի 4-րդ հոդվածում ասվում է, որ ներգաղթյալները սահմանի վրա անվերապահորեն պետք է ապահովվեն ինքնության վկայականով ու անհրաժեշտ փաստաթղթերով: Սոցիալական ու ժողովրդագրական տեսանկյունից Վրաստանն ունակ չէ ընդունել հարյուրավոր, հազարավոր ու միլիոնավոր ներգաղթյալներ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Վրաստանի ԱԳՆ-ից այս առիթով նշել են, որ վերոնշյալ պակտի ստորագրումը որևէ հավելյալ պարտավորվածություններ չի դնում Վրաստանի վրա ու ներգաղթալների ինտենսիվ հոսքը դեպի Վրաստան այժմ ակտուալ խնդիր չի հանդիսանում:

Իրանը հնարավոր է վերանայի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար