24.04.2024
ԱՄՆ-ն ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Թուրքիային արդի զինատեսակների մատակարարողի դիրքերից
prev Նախորդ նորություն

Պեսկովը պատմել է՝ ինչու Պուտինը չի քնում մինչ ուշ գիշեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է` ինչպես է երկրի ղեկավարը պատրաստվում լրագրողների հետ տարեվերջյան մեծ ասուլիսին:


Պեսկովը նշել է, որ երբեմն նախապատրաստական աշխատանքները ձգվում են մինչև ուշ գիշեր: Պուտինի խոսնակը դա բացատրել է նրանով, որ նախագահը ստիպված է զուգահեռ մասնակցել մի շարք միջոցառումների և այլ հարցերի շուրջ խորհրդակցությունների:


«Սակայն ընթացքում և արդեն մինչ խոր գիշեր նախագահն անպայման ծանոթանում է ահռելի քանակությամբ տեղեկատվության հետ, որը նրա համար պատրաստում են նախարարներն ու վարչությունների ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի փորձագիտական ենթաբաժինները»,- ասել է Պեսկովը:


Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն այս տարի նախատեսված է դեկտեմբերի 20-ին:

Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը. Պուտին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին