28.03.2024
ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է. Ծառուկյանի խոսնակը հերքում է

«Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է  զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Այս մասին գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հերքելով օրաթերթի լուրերը, թե իրն ազատել են աշխատանքից.


«Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, թե իբր դրա կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:

Գագիկ Ծառուկյանի և նրա անգլիացի գործընկերների կողմից 100 միլիոն դոլարից ավելի ներդրումների օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերին, ցանկության դեպքում, կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք և այստեղ գործ ունենք բացառապես դասական ցնդաբանության հետ:

Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգախանգարմունքի նոպա են ունեցել:

Ես իհարկե հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել: Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել: Ասում են ՝օգնում է…»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ:

ՀՀ պաշտոնյաների սերտ կապերը Ադրբեջանի հետ. քաղավիացիայի երիտասարդ նախագահի արկածները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար